Կատարում կայանալիք ֆուտբոլի 2022թ․ աշխարհի առաջնության հանդիպումների ընթացքում ստադիոններում չի վաճառվի գարեջուր, հայտնում է Reuters-ը:
Երկրպագուների համար գարեջուրը հասանելի կլինի խաղից 3 ժամ առաջ ու մրցավարի եզրափակիչ սուլիչից 1 ժամ հետո: Վաճառքը կիրականացվի մարզադաշտի տարածքից դուրս:
Հիշեցնենք, որ նախորդ աշխարհի առաջնությունների ժամանակ այսպիսի սահմանափակում չի եղել:
Մունդիալ-2022-ը մեկնարկելու է նոյեմբերի 20-ին: Եզրափակիչ հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 18-ին:


