Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է բաց թողնել «Ռեալի» և «Ինտերի» դեմ առաջիկա խաղերը, հաղորդում է Mundo Deportivo-ն:
36-ամյա լեհը վնասվածք է ստացել Լա լիգայի 32-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ խաղում (4-3):
Լա լիգայի գլխավոր ռմբարկուի մոտ հնարավոր է ազդրի մկանային պատռվածք լինի։ Եթե այս ախտորոշումը հաստատվի, ապա լեհ ֆուտբոլիստից վերականգնման համար կպահանջվի երեք շաբաթ:
Հանս-Դիտեր Ֆլիկի թիմն ապրիլի 27-ին Իսպանիայի գավաթի եզրափակիչում կմրցի Մադրիդի «Ռեալի» դեմ, երեք օր անց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի դիմակայության առաջին խաղը կանցկացնի «Ինտերի» դեմ: Կատալոնական գրանդն Իտալիայի Ա Սերիայի առաջատարի դեմ պատասխան խաղը կանցկացնի մայիսի 6-ին, իսկ «Արքայական ակումբի» դեմ ևս մեկ անգամ կմրցի Լա լիգայում` մայիսի 11-ին:


