Logo

Mundo Deportivo. Պեդրին, Դե Յոնգը և Տորեսը պատրաստ են «Ինտերի» դեմ խաղին

22:39 / 28.04.2025Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպաններ Պեդրին, Ֆրենկի դե Յոնգը և հարձակվող Ֆերան Տորեսը վնասվածք չունեն և պատրաստ են Միլանի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղին, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Երեք ֆուտբոլիստներն էլ փոխարինվել էին Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Արքայական գավաթի եզրափակիչում, որտեղ «Բարսելոնան» 3-2 հաշվով հաղթանակ էր կորզել` վճռորոշ գոլը խփելով լրացուցիչ ժամանակում:

Միաժամանակ, Կատալոնիայում կայանալիք խաղը բաց կթողնեն պաշտպան Ալեխանդրո Բալդեն և հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: Football Espana-ն էլ գրում է, որ նրանց կրկին կփոխարինեն Ժերար Մարտինը և Ֆերան Տորեսը:

Բալդեն կարող է պատրաստ լինել մայիսի 6-ին կայանալիք պատասխան խաղին: Մեծ հավանականությամբ, Լևանդովսկին բաց կթողնի նաև այդ խաղը:

«Ինտերում» էլ հույս ունեն, որ ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը պատրաստ կլինի առաջիկա խաղին: Իտալիայի չեմպիոնից հանդիպումը բաց կթողնի ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարը:

«Բարսելոնա» - «Ինտեր» կիսաեզրափակիչի դիմակայության առաջին խաղը տեղի կունենա ապրիլի 30-ին, ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ