«Բարսելոնայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը վնասվածք է ստացել, հաղորդում է Mundo Deportivo-ն:
29-ամյա դանիացին վնասվածք է ստացել «Վիլյառեալի» դեմ Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի խաղին մեկնելուց առաջ՝ մարզման ավարտին։ Քրիստենսենը դեկտեմբերի 21-ին բուժզննում կանցնի:
Ընթացիկ մրցաշրջանում Քրիստենսենն անցկացրել 17 խաղ, խփել մեկ գոլ։
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


