Logo

Mundo Deportivo. Տեր Շտեգենը կարող է կարիերան շարունակել Անգլիայում

14:55 / 21.12.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Ասթոն Վիլայի» ղեկավարությունը մտադիր է ձեռք բերել «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է Mundo Deportivo-ն:

«Ասթոն Վիլայի» հիմնական դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը մեջքի խնդիրներ ունի, բիրմինգհեմյան ակումբում դիտարկում են նրան Տեր Շտեգենով փոխարինելու տարբերակը: Հնարավոր է՝ հունվարին տրանսֆերային առաջարկ կատարեն: Գերմանացին կարող է ընդունել առաջարկը` հաշվի առնելով, որ նա ցանկանում է մարզավիճակ հավաքել մինչև Մունդիալ-2026-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Տեր Շտեգենը 1 խաղ է անցկացրել Իսպանիայի գործող չեմպիոնի կազմում:

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ