2018-ին հայկական գրաշուկան հարստացավ նոր գրքերով, նոր թարգմանություններով, նոր վեպերով ու նոր ժողովածուներով:
Այստեղ ձեզ ենք ներկայացնում 2018-ին հայերեն թարգմանված 5 վեպ, որ հաստատ պետք է կարդալ.
1. Կուրթ Վոնեգութ. Սպանդանոց համար հինգ
Անգլերենից թարգմանեց Լեոնիդ Զիլֆուղարյանը
Խմբագիր՝ Լեռնիկ Դալլաքյան
Անտարես հրատարակչություն
![#mustread_list [2018-ին հայերենով լույս տեսած 5 գիրք] Spandanoc hamar 5 960x1535 - #mustread_list [2018-ին հայերենով լույս տեսած 5 գիրք]](https://www.vnews.am/uploads/uploads/2018/11/Spandanoc-hamar-5-960x1535.jpg)
«Սպանդանոց համար հինգ» վեպը, ըստ էության, Կուրթ Վոնեգութի վերաբերմունքն է պատերազմների հանդեպ: Պատերազմը դիտարկելով իբրև արդարության վերականգման փորձի հույս՝ Վոնեգութն այն միտքն է զարգացնում, որ արդարությունը հնարավոր չէ վերականգնել, որովհետև այն երբեք գոյություն չի ունեցել: Մյուս կողմից՝ գրելով պատերազմի մասին, Վոնեգութը ցույց է տալիս, որ պատերազմի մասին վեպ հնարավոր չէ գրել:
2. Էնեական
Հեղինակ` Պուբլիուս Վերգիլիուս Մարո
Լատիներենից թարգմանությունը, առաջաբանն ու ծանոթագրությունները` Արամ Թոփչյանի և Գոհար Մուրադյանի
Զանգակ հրատարակչություն
![#mustread_list [2018-ին հայերենով լույս տեսած 5 գիրք] 978 9939 68 648 6b - #mustread_list [2018-ին հայերենով լույս տեսած 5 գիրք]](https://zangak.am/images/978-9939-68-648-6b.png)
Գիրքն ընդգրկում է անտիկ գրականության գլուխգործոցներից մեկի՝ Հոմերոսի «Իլիական»-ի ու «Ոդիսական»-ի հետ «մեծ եռյակը» կազմող գրական երրորդ կոթողի՝ Պուբլիուս Վերգիլիուս Մարոյի (մ.թ.ա. 70-19) «Էնեական»-ի՝ լատիներեն բնագրից արևելահայերեն առաջին ամբողջական թարգմանությունը՝ ընդարձակ առաջաբանով և ծանոթագրություններով: Արկածալից դեպքերով, բանաստեղծական վառ և նկարեն պատկերներով ու մարդկային հարաբերություննների հուզիչ դրվագներով լի այս երկը, որ պատմում է Հռոմի հիմնադրման առասպելական նախապատմությունը՝ ընթերցվում է կլանված ուշադրությամբ: Այն հիացմունքի առարկա է եղել թե՛ անտիկ աշխարհում, թե՛ միջնադարում և Վերածննդի շրջանում և թե՛ նոր ու նորագույն ժամանակներում: Իբրև էպոսի անգերազանցելի նմուշ՝ «Էնեական»-ը շարունակում է մեզ գերել ու առինքնել նաև այսօր:

