Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Թուրինի «Յուվենտուսի» միջև հաջող բանակցություններ են տեղի ունեցել ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի տրանսֆերի շուրջ։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ կողմերը պայմանավորվել են։ Անգլիական ակումբը Ռաբիոյի տեղափոխության համար «Յուվենտուսին» կվճարի 17 միլիոն եվրո:
Մոտ ժամանակներս անգլիական գրանդը Ռաբիոյի հետ կհամաձայնեցնի անձնական պայմանագրի մանրամասները:
Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացին «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 45 հանդիպման, դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ:


