Անգլիական «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին կարող է տեղափոխվել Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբ: The Athletic-ը հայտնում է, որ 35-ամյա անգլիացու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:
Անգլիական թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը շատ է ցանկանում իր թիմում տեսնել Վարդիին, սակայն «Լեսթերն» առայժմ կտրականապես հրաժարվում է բաց թողնել թիմի առաջատարին։
Ջեյմի Վարդին 2012 թվականից է խաղում «Լեսթերում»: Փորձառու հարձակվողն Անգլիայի Պրեմիեր լիգայում դարձել է 133 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Տեն Հագի գլխավորությամբ առաջին մրցաշրջանում անհաջող է մեկնարկել Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ անցկացրած 2 խաղերում պարտվելով:


