Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան, Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչն անդրադարձել է Կատարում ընթացող աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին խաղում Մարոկկոյի դեմ գոլազուրկ ոչ-ոքիին:
«Դժվար հանդիպում էր՝ մանավանդ առաջին խաղակեսում: Առաջին խաղակեսի վերջում մենք պահեր ունեինք, բայց չկարողացանք օգտագործել:
Եթե գոլ խփեինք, մրցակիցը ազատ գոտիներ կթողներ: Մենք ավելի լավ տեսք ունեինք, բայց պետք էր գոլ խփել: Ցանկանում էինք աշխարհի առաջնությունը սկսել հաղթանակով, բայց, ցավոք, չստացվեց:
Հուսով եմ՝ հաջորդ խաղերում ավելի լավ ելույթ կունենանք: Կա ևս երկու խաղ՝ մրցաշարի հաջորդ փուլ դուրս գալու համար»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է Sportske Novosti-ին:
Մարոկկոյի ու Խորվաթիայի հավաքականներից բացի, F խմբում են նաև Կանադայի ու Բելգիայի թիմերը, որոնք կմրցեն նոյեմբերի 23-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:


