Logo

Մոդրիչը նշել է կարիերայի ամենաբարդ մրցակցին

20:15 / 21.02.2023ՍՊՈՐՏ
Լուկա Մոդրիչ-1

Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը նշել է կարիերայի ամենաբարդ մրցակցին: 

«Կարիերայիս ամենաբարդ մրցակիցն Անդրես Ինյեստան է: Նրա դեմ պաշտպանվելը շատ դժվար էր։ Նա անհավանական լավ է տիրապետում գնդակին: Ես Անգլիայում խաղացել եմ Ֆրենկ Լեմպարդի և Սթիվեն Ջերարդի դեմ, բայց Ինյեստան այլ էր»,- Խորվաթիայի հավաքականի ավագի խոսքը մեջբերում է լրագրող Վերոնիկա Բրունատին։

Հիշեցնենք, որ կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, 38-ամյա Անդրես Ինյեստան 2018 թվականի հուլիսից խաղում է ճապոնական «Վիսել Կոբեում»: Մոդրիչն ու Ինյեստան միմյանց դեմ խաղացել էին 2012-2018 թվականներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ