Logo

Մոդրիչ. «Միշտ կլինեմ մադրիդիստա»

11:10 / 11.07.2025Ֆուտբոլ
null

Լուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները:

«Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է:

Այս ամենից զատ երկրպագուների սերն առավելագույնն է: Այս տարիների ընթացքում թերևս առանձնանում է 2014 թվականին Չեմպիոնների լիգան հաղթելը, քանի որ մեր մեծ ճանապարհը սկսվեց այդ ժամանակ»,- ասել է Մոդրիչը:

39-ամյա Լուկա Մոդրիչն իսպանական գրանդ էր տեղափոխվել 2012 թվականին և 13 տարվա ընթացքում «Ռեալի» կազմում 597 խաղում խփել 43 գոլ, կատարել 95 գոլային փոխանցում, նվաճել 28 տիտղոս:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մոդրիչը կարիերան շարունակելու է «Միլանում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ