«Միլանի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտարարել է, որ Զվոնիմիր Բոբանից բացի, իր կուռքը եղել է Ֆրանչեսկո Տոտին, հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը:
«Շնորհակալ եմ ինձ Անդրեա Պիռլոյի հետ համեմատելու համար: Դա ինձ համար մեծ պատիվ է, բայց իմ կուռքը, Բոբանից բացի, եղել է Ֆրանչեսկո Տոտին:
Հիանալի խաղացողներ կային Ա Սերիայում: Ես դիտում էի խաղերն ու ինքս ինձ ասում. «Սա այն ֆուտբոլն է, որը ես ցանկանում եմ խաղալ»»,- ասել է 2018թ. «Ոսկե գնդակի» դափնեկիրը:
Լուկա Մոդրիչը նաև խոստովանել է, որ մանուկ հասակում երկրպագել է «Միլանին»:
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)։


