«Միլանն» Իտալիայի Ա Սերիայի առաջին տուրում տանը «Կրեմոնեզեին» պարտվելուց հետո երկրորդ տուրում հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Լեչեին»:
66-րդ րոպեին հաշիվը բացեց անգլիացի կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիքը, որին ասիստ կատարեց 39-ամյա Լուկա Մոդրիչը: Սա խորվաթ կիսապաշտպանի առաջին գոլային գործողությունն է Իտալիայում: 86-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց ԱՄՆ-ի հավաքականի վինգեր Քրիստիան Պուլիշիչը:
Մասիմիլիանո Ալեգրիի թիմը երեք միավորով բարձրացավ 7-րդ տեղ, «Լեչեն» մեկ միավորով 15-րդն է:
Իտալիայի Ա Սերիա, երկրորդ տուր
«Լեչե» - «Միլան»` 0-2
Ռուբեն Լոֆտուս-Չիք, 66, Քրիստիան Պուլիշիչ, 86
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


