Logo

Մոդրիչը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 10.01.2022Լուրեր
Լուկա Մոդրիչ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում։

El Nacional-ի հաղորդմամբ՝ խորվաթ ֆուտբոլիստի ու «Արքայական» ակումբի բանակցությունները նոր պայմանագրի շուրջ այդքան էլ հարթ չեն ընթանում։

36-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է երկու տարվա պայմանագիր, բայց «Ռեալն» առաջարկում է միայն մեկը՝ չնայած Մոդրիչը պատրաստ է աշխատավարձի նվազեցման։

Իրավիճակից կարող է օգտվել «Մանչեսթեր Սիթին»։ Ակումբը հետևում է իրավիճակին, իսկ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հանդիսանում է Մոդրիչի տաղանդի երկրպագուն։

Մոդրիչը «Ռեալի» ֆուտբոլիստ է դարձել 2012 թվականին՝ տեղափոխվելով «Տոտենհեմից»։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը Լա լիգայի 20 խաղում դարձել է 5 գոլային փոխանցման հեղինակ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա