Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չի ցանկանում տեղափոխվել Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբ, հայտնում է լրագրող Թոմաս Գոնսալեսը:
Այդ ակումբը, որի անունը չի նշվում, տարեկան 30 միլիոն եվրո է առաջարկել խորվաթ ֆուտբոլիստին: Այնուամենայնիվ, 2018թ. «Ոսկե գնդակի» դափնեկիրը ցանկանում է կարիերան շարունակել «Ռեալում»:
Սպասվում է, որ առաջիկա օրերի ընթացքում Մոդրիչն ու մադրիդյան ակումբի ղեկավարությունը համաձայնության կհասնեն նոր պայմանագրի հարցում:
Հիշեցնենք, որ 37-ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» ելույթ է ունենում 2012 թվականից և անցկացրած 475 խաղում խփել է 37 գոլ, կատարել 77 գոլային փոխանցում: