Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մերժել է Սաուդյան Արաբիայի և MLS-ի ակումբների մի քանի շահավետ առաջարկներ, հայտնում է AS-ը։
37-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ևս մեկ մրցաշրջան անցկացնել Իսպանիայի չեմպիոնի կազմում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Խորվաթիայի հավաքականի ավագը մերժել է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի խոշոր առաջարկը:
Մոդրիչի պայմանագիրը «Ռեալի» հետ կավարտվի հունիսի 30-ին։ Կիսապաշտպանը 2012 թվականի օգոստոսից է խաղում «Արքայական ակումբում», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 25 խաղում դարձել է 5 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։


