Խորվաթիայի հավաքականի և «Միլանի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը Arena Sport-ի եթերում՝ Սլավեն Բիլիչի հետ զրույցի ընթացքում, պատմել է Մարիո Մանջուկիչի և Վեդրան Չոռլուկայի հետ ունեցած կոնֆլիկտի մասին:
«Ես միշտ կողմնակից եմ եղել այն մտքին, որ թիմի առաջատարը պետք է ապացուցի գործով, ոչ թե խոսքով: Երբ դարձա հավաքականի ավագ, մի շարք խնդիրներ կային:
Աշխարհի 2018թ. առաջնության ժամանակահատվածում չէի շփվում Մարիո Մանջուկիչի հետ 1 տարի: Աշխարհի առաջնության նախապատրաստական շրջանում զրուցեցի նրա հետ, և լուծեցինք խնդիրը:
Որոշակի խնդիրներ կային նաև Վեդրան Չոռլուկայի հետ, քանի որ ինձ դուր չէին եկել նրա որոշ արտահայտություններ: Մենք սկզբում մի քանի զրույց ունեցանք հեռախոսով, հետո հանդիպեցինք ու վերջնականապես լուծեցինք խնդիրները:
Այդ ամենից հետո շատ ավելի թեթև և առանց ավելորդ լարվածության մեկնեցի աշխարհի առաջնությանը: Զգում էի, որ լավ ճանապարհ ենք անցնելու»,- նշել է Մոդրիչը:
Հիշեցնենք, որ 2018 թվականին Խորվաթիայի հավաքականը դարձել է աշխարհի փոխչեմպիոն՝ եզրափակիչում 2-4 հաշվով պարտվելով Ֆրանսիայի ազգային թիմին:


