Խորվաթիայի հավաքականի ավագ, կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դարձել է Մադրիդի «Ռեալի» ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը:
39-ամյա ֆուտբոլիստի համար ՖԻՖԱ-ի Միջմայրցաքամային գավաթը «Արքայական ակումբի» հետ նվաճած 28-րդ տիտղոսն է: Այս ցուցանիշով Մոդրիչը շրջանցել է թիմակցին` իսպանացի պաշտպան Դանի Կարվախալին, որը «Ռեալի» հետ նվաճել է 27 տիտղոս:
Հիշեցնենք, որ Մոդրիչը 2012 թվականի օգոստոսից է հանդես գալիս «Ռեալի» կազմում, մասնակցել է 559 հանդիպման, դարձել 39 գոլի և 90 ասիստի հեղինակ: