Logo

Մոդրիչը ռեկորդ սահմանեց Չեմպիոնների լիգայում

22:30 / 02.11.2022ՍՊՈՐՏ
Լուկա Մոդրիչ-ռեկորդ

Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, գոլի հեղինակ դառնալով շոտլանդական «Սելթիկի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խաղում, սահմանել է ռեկորդ, հաղորդում է Opta Sports-ը։

Խորվաթիայի հավաքականի ավագը դարձավ Չեմպիոնների լիգայում 11-մետրանոց հարվածով գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը։ Մոդրիչը ռեկորդը սահմանեց 37 տարեկան 54 օրականում։

Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրը թուրք հարձակվող Բուրակ Յիլմազն էր, որը ֆրանսիական «Լիլի» կազմում Լոնդոնի «Չելսիի» դարպասը գրավել էր 36 տարեկան 244 օրականում։

«Ռեալ» - «Սելթիկ» հանդիպման առաջին խաղակեսից հետո Իսպանիայի չեմպիոնը հաղթում է 2-0 հաշվով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ