Logo

Մոդրիչը որոշում է կայացրել

20:59 / 06.02.2025Ֆուտբոլ
null

«Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը որոշել է ևս մեկ մրցաշրջան անցկացնել մադրիդյան գրանդում, հաղորդում է AS-ը:

Խորվաթիայի հավաքականի 39-ամյա ավագը մտադիր է ազգային թիմի կազմում հանդես գալ աշխարհի 2026 թվականի առաջնությունում: Այդ նպատակով կիսապաշտպանը ցանկանում է «Արքայական ակումբում» ելույթները շարունակել մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը և օպտիմալ մարզավիճակում մոտենալ Մունդիալին:

Մոդրիչը սեպտեմբերին կդառնա 40 տարեկան: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Խորվաթը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականի օգոստոսից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ