Logo

Մոհամեդ Էլնենին 8 տարի անց հեռանում է «Արսենալից»

20:43 / 17.05.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Եգիպտոսի հավաքականի կիսապաշտպան Մոհամեդ Էլնենին սոցցանցերում տեսաուղերձ է հրապարակել՝ հայտարարելով, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա Լոնդոնի «Արսենալից»:

31-ամյա ֆուտբոլիստը 2016 թվականից է խաղում անգլիական գրանդում: Այս ընթացքում մեկ մրցաշրջան վարձավճարով անցկացրել է թուրքական «Բեշիքթաշում» (2019/2020):

Ընդհանուր առմամբ՝ եգիպտոսցին «Արսենալի» կազմում անցկացրել է 161 հանդիպում, դարձել 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ