Անգլիական «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը Պրահայի «Սպարտայի» հետ Եվրոպա լիգայի 1/8 եզարափակիչի պատասխան մրցավեճում տպավորիչ ցուցանիշ է գրանցել:
31-ամյա Սալահը դարձել է մերսիսայդյան ակումբի պատմության առաջին ֆուտբոլիստը, որը 7 մրցաշրջանում անընդմեջ 20 և ավելի գոլ է խփել, հայտնում է Opta-ն:
Հիշեցնենք, Մոհամեդ Սալահն ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 31 հանդիպում, դարձել է 20 գոլի և 13 ասիստի հեղինակ:


