«Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որն Անգլիայի Պրեմիեր լիգայի երկու մրցաշրջանում «գոլ+ասիստ» ցուցանիշով հատել է 40 միավորի շեմը, հաղորդում է Squawka-ն:
32-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» դեմ 26-րդ տուրի արտագնա խաղում խփեց Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում իր 25-րդ գոլը: Սալահը նաև կատարել է 15 ասիստ:
Նա «գոլ+ասիստ» ցուցանիշով 40 միավորի շեմը հատել էր նաև 2017/2018 մրցաշրջանում (42):
«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ» խաղը ցուցադրվում է «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: Առաջին խաղակեսից հետո «Լիվերպուլը» հաղթում է 2-0 հաշվով:
Mohamed Salah is the first player in Premier League history to register 40+ goal involvements in TWO Premier League seasons:
— Squawka (@Squawka) February 23, 2025
◎ 42 - 2017/18
◉ 40 - 2024/25
Another day, another unbelievable Mo Salah record. 🤯 pic.twitter.com/Bf9OSItpot


