Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը պատմական ռեկորդ է կրկնել Պրեմիեր լիգայում, հայտնում է Opta-ն:
Եգիպտոսցի ֆուտբոլիստն Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրած նախորդ 100 խաղում գոլ+ասիստ (62+38) համակարգով վաստակել է 100 միավոր:
Նախկինում նման ցուցանիշ գրանցել էին լեգենդներ Ալան Շիրերը, Թիերի Անրին ու Ռոբին վան Պերսին:


