«Շերիֆը» դուրս եկավ Մոլդովայի գավաթի խաղարկության եզրափակիչ։
Տիրասպոլը ներկայացնող ակումբը կիսաեզրափակիչի պատասխան խաղում սեփական դաշտում ևս հաղթեց «Զիմբրուին»` 1-0։
Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը։
«Շերիֆը» եզրափակիչում կմրցի «Միսլամիի» դեմ։
Մոլդովայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում
«Շերիֆ» - «Զիմբրու»` 1-0 (առաջին հանդիպումը` 2-1)
Պապա Յադե, 46


