Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրում «Մոնակոն» հյուրընկալեց «Ստրասբուրգին» ու հաղթեց 4-3 հաշվով:
Տանտերերի կազմում գոլով աչքի ընկան բրազիլացի պաշտպան Վանդերսոնը, ֆրանսիացի կիսապաշտպաններ Էլիես Բեն-Սեգիրը, Էդան Դիոպն ու Յուսուֆ Ֆոֆանան, որը 78-րդ րոպեին հեռացվեց խաղադաշտից:
«Ստրասբուրգից» գոլ խփեցին հարավաֆրիկացի Լեբո Մոտիբան, սենեգալցի հարձակվող Հաբիբ Դիալոն, մեկ գնդակ էլ թիմի օգտին գրանցվեց «Մոնակոյի» չիլիացի պաշտպան Գիլյերմո Մարիպանի ինքնագոլի արդյունքում:
«Մոնակոն» 57 միավորով չորրորդն է, իսկ «Ստրասբուրգը»՝ 26 միավորով 16-րդը:
Ֆրանսիայի առաջնություն, 29-րդ տուր
«Մոնակո» - «Ստրասբուրգ»՝ 4-3 (տեսանյութ)
Վանդերսոն, 19, Էլիես Բեն-Սեգիր, 54, Էդան Դիոպ, 58, Յուսուֆ Ֆոֆանա, 66 - Լեբո Մոտիբա, 32 Գիլյերմո Մարիպան, 41 (ինքնագոլ), Հաբիբ Դիալո, 90+2
Հեռացում՝ Յուսուֆ Ֆոֆանա, 78 («Մոնակո»)