Ֆրանսիայի փոխչեմպիոն «Մոնակոն» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Ադի Հյութերի հետ։ Համաձայնագիրն այժմ ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հունիսի 30-ը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ավստրիացի մասնագետը մոնեգասկյան ակումբը մարզում է 2023 թ. հուլիսից։ «Մոնակոն» 54-ամյա մարզչի գլխավորությամբ 60 խաղում տարել է 35 հաղթանակ, գրանցել 11 ոչ-ոքի, կրել 14 պարտություն։