Logo

«Մոնակոն» հաղթեց «Լիլին», «Նիսը» ոչ-ոքի խաղաց «Մարսելի» հետ

01:12 / 25.04.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիական Լիգա 1-ի 29-րդ տուրից հետաձգված խաղում «Մոնակոն» «Լուի II» ստադիոնում 1-0 հաշվով հաղթեց «Լիլին»։

Մոնեգասկյան ակումբի հաղթական գոլը 62-րդ րոպեին խփեց Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Յուսուֆ Ֆոֆանան։

Ադի Հյութերի գլխավորած թիմը վաստակեց 58 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում։ «Մոնակոն» առաջատար ՊՍԺ-ին զիջում է 11 միավորով։ «Լիլը» 52 միավորով 4-րդ տեղում է։

«Մարսելն» ու «Նիսը» գոլառատ ոչ-ոքի գրանցեցին. հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։

«Մարսելը», չնայած խաղում էր 10 ֆուտբոլիստով, 56-րդ րոպեին կարողացավ գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի ջանքերով հաշիվը դարձնել 2-1, սակայն 72-րդ րոպեին ֆրանսիացի պաշտպան Մելվին Բարդը փրկեց «Նիսին»։

«Նիսը» 48 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը, «Մարսելը» 41 միավորով 8-րդն է։

Լիգա 1, 29-րդ տուր

«Մոնակո» - «Լիլ»` 1-0

Յուսուֆ Ֆոֆանա, 62

«Մարսել» - «Նիս»` 2-2 (տեսանյութ)

Ժոնաթան Կլոս, 31, Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ, 56 (11մ) - Թերեմ Մոֆի, 13, Մելվին Բարդ, 72

Հեռացում` Ֆարիս Մումբանյա («Մարսել»), 45+1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա