Logo

«Մոնակոն» հաղթեց «Նիսին»` հետաձգելով ՊՍԺ-ի չեմպիոնությունը

02:07 / 30.03.2025Ֆուտբոլ
null

«Մոնակոն» Ֆրանսիայի Լիգա 1-ի 27-րդ տուրի կենտրոնական խաղում տանը մրցեց «Նիսի» դեմ և 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ:

Տանտերերից գոլ խփեցին հարձակվողներ Միկա Բիերետը և Բրել Էմբոլոն:

«Մոնակոն» 50 միավորով բարձրացավ երկրորդ տեղ` հետաձգելով ՊՍԺ-ի չեմպիոնությունը: Փարիզյան ակումբը 71 միավոր ունի: Եթե այս խաղում ոչ-ոքի գրանցվեր, Լուիս Էնրիկեի թիմը վաղաժամ կպաշտպաներ չեմպիոնությունը: Առաջնության ավարտին մնաց 7 տուր: «Նիսը» 47 միավորով չորրորդն է:

Ֆրանսիայի Լիգա 1, 27-րդ տուր

«Մոնակո» - «Նիս»` 2-1 (տեսանյութ)

Միկա Բիերետ, 55, Բրել Էմբոլո, 73 - Ժերեմի Բոգա, 41

Հեռացում` Դանտե, 90+1 («Նիս»)

Չիրացված 11-մետրանոց` Միկա Բիերետ, 5 («Մոնակո»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ