«Մոնակոն» Ֆրանսիայի Լիգա 1-ի 27-րդ տուրում հյուրընկալվեց «Մեցին» և հաղթեց 5-2 հաշվով:
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած ամերիկացի հարձակվող Ֆոլարին Բալոգանը:
«Մոնակոյից» մեկական գոլ էլ խփեցին բրազիլացի պաշտպան Վանդերսոնը, հարձակվողներ, ֆրանսիացի Մագնես Ակլիուշը, ճապոնացի Տակումի Մինամինոն:
«Մոնակոն» 49 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, 10 միավոր է զիջում առաջատար և գործող չեմպիոն ՊՍԺ-ին, որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: «Մեցը» 23 միավորով նախավերջին՝ 17-րդ տեղում է:
Ֆրանսիայի Լիգա 1, 27-րդ տուր
«Մեց» - «Մոնակո»՝ 2-5 (տեսանյութ)
Պապե Դիալո, 78, Իբու Սանե, 84 - Տակումի Մինամինո, 4, Մագնես Ակլիուշ, 10, Վանդերսոն, 16, Ֆոլարին Բալոգան, 76, 87


