«Մոնակոն» Լիգա 1-ի 20-րդ տուրում միավորներ կորցրեց «Հավրի» դեմ տնային խաղում: Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով:
Գոլազուրկ առաջին կեսից հետո Վիսամ Բեն Եդերը հաշվի մեջ առաջ մղեց տանտերերին, սակայն երկու րոպե անց Յուսուֆ Ֆոֆանան գրավեց սեփական դարպասն ու ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը:
«Մոնակոն» 35 միավորով 5-րդ տեղում է, «Հավրը» 24 միավորով 11-րդն է:
Լիգա 1, 20-րդ տուր
«Մոնակո» - «Հավր»՝ 1-1 (տեսանյութ)
Վիսամ Բեն Եդեր, 63 - Յուսուֆ Ֆոֆանա, 65 (ինքնագոլ)


