Ֆրանսիայի առաջնության բրոնզե մեդալակիր «Մոնակոն» երկարաձգել է ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինի հետ պայմանագիրը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
26-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը «Մոնակոյի» գույները պաշտպանում է 2018-ից և անցկացրած 166 խաղում խփել է 23 գոլ, կատարել 32 ասիստ:
Transfermarkt-ը Գոլովինի տրանսֆերային արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո:

𝗟𝗲 𝗧𝘀𝗮𝗿 𝗽𝗿𝗼𝗹𝗼𝗻𝗴𝗲 𝗹'𝗮𝘃𝗲𝗻𝘁𝘂𝗿𝗲 ✍️
— AS Monaco 🇲🇨 (@AS_Monaco) February 27, 2023
❤️ DAGHE MUNEGU 🤍#Golo2026 pic.twitter.com/GihvUuA2gK


