Logo

«Մոնակոն» ավելացված ժականակի 5-րդ րոպեին բաց թողեց հաղթանակը

20:02 / 17.03.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիական Լիգա 1-ի 26-րդ տուրում «Մոնակոն» տնային խաղում մրցեց «Լորյանի» դեմ և մրցավարի կողմից ավելացված ժամանակի 5-րդ րոպեին բաց թողեց հաղթանակը. գրանցվեց 2-2 հաշիվը։

«Լորյանին» պարտությունից փրկեց «Մոնակոյի» նախկին կիսապաշտպան ֆրանսիացի Տիմույե Բակայոկոն, որը չտոնեց խփած գոլը։

«Մոնակոն» վաստակեց 46 միավոր և զբաղեցնում է երրորդ տեղը։ «Լորյանը» 25 միավորով 15-րդն է։

Լիգա 1, 26-րդ տուր

«Մոնակո» - «Լորյան»` 2-2

Ֆորմոզե Մենդի, 27 (ինքնագոլ), Յուսուֆ Ֆոֆանա, 60 - Վիլֆրիդ Սինգո, 1 (ինքնագոլ), Տիմույե Բակայոկո, 90+5

Հեռացում` Դենիս Զաքարիա («Մոնակո»), 81, Թոսին Այեգուն («Լորյան»), 90

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ