Ֆրանսիայի Լիգա 1-ը ներկայացնող «Մոնակոն» ներկայացրել է 2023/24 մրցաշրջանի երրորդ մարզաշապիկը:
Համազգեստը սպիտակ և կապույտ գույներով է և ոգեշնչված է Միջերկրական ծովից: Ակումբն այս կերպ միանում է ծովերի աղտոտվածության դեմ պայքարին:



«Մոնակոյի» տեխնիկական հովանավորն իտալական Kappa մարզահագուստ և պարագաներ արտադրող ընկերություն է: Համագործակցության շրջանակում, որոշում է կայացվել յուրաքանչյուր մարզաշապիկի վաճառքից ստացած եկամուտի մի մասն ուղղել շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող հիմնադրամներին:


