«Մոնակոյի» նորեկ Պոլ Պոգբան մարզմանը կոճի վնասվածք է ստացել, ասել է թիմի գլխավոր մարզիչ Սեբաստիան Պոկոնյոլին, հաղորդում է RMC Sport-ը:
«Պոլը երեկ՝ մարզման ժամանակ, կոճի վնասվածք է ստացել։ Մենք սպասում ենք վնասվածքի ծանրության աստիճանի հաստատմանը, բայց, այո՛, նա վաղվա խաղին չի լինի։ Մենք պետք է սպասենք հետագա հետազոտություններին։ Նա երեկ կարողացավ ավարտել մարզումը, ուստի սա կարող է դրական նշան լինել, բայց պետք է վստահ լինենք»,- ասել է Պոկոնյոլին:
Ֆրանսիացի կիսապաշտպանը դեռևս նորամուտը չի նշել «Մոնակոյի» կազմում:
Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


