Հայաստանի ազգային հավաքականի եզրային պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատի գոլի օգնությամբ կոլումբական «Ինդեպենդիենտե Մեդելինը» Լիբերտադորեսի գավաթի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում 2-1 հաշվով հաղթել է էկվադորական «Էլ Նասիոնալին»:
Մոնրոյ Արարատը 67-րդ րոպեին բացել է հանդիպման հաշիվը՝ խփելով առաջին գոլն ընթացիկ մրցաշրջանում: «Ինդեպենդիենտե Մեդելինը» դուրս է եկել հաջորդ փուլ, քանի որ առաջին խաղն ավարտվել էր 2-2 հաշվով:
Հիշեցնենք, որ 27-ամյա Մոնրոյ Արարատը նախորդ տարվա հուլիսից է խաղում լատինամերիկյան ակումբում: Դրանից առաջ նա երկու տարի խաղում էր Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Նոայում»։
Լիբերտադորեսի գավաթ, որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպում
«Ինդեպենդիենտե Մեդելին» (Կոլումբիա) - «Էլ Նասիոնալ» (Էկվադոր)՝ 2-1 (առաջին խաղը՝ 2-2)
Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ, 67, Դիբեր Կամբինդո, 73 - Ջերի Պարալես, 90+2
Հեռացում՝ Անդրես Միսոլտա, 76 («Էլ Նասիոնալ»)


