Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը կտեղափոխվի կոլումբական «Դեպորտիվո Պերեյրա» ակումբ: Այդ մասին սոցցանցերում հայտնել է կոլումբացի լրագրող Պիպե Սերան:
27-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբին կմիանա ազատ գործակալի կարգավիճակում: Մոնրոյ Արարատը բուժզննում կանցնի հուլիսի 5-ին:
Կումբիայի ավարտված առաջնությունում «Դեպորտիվո Պերեյրան» 20 ակումբների պայքարում գրավել էր 12-րդ տեղը:
Հիշեցնենք, որ Մոնրոյ Արարատը 2022 թվականի հուլիսից խաղում էր կոլումբական «Ինդեպենդյենտեում»: Նախկինում պաշտպանը խաղացել էր նաև Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Նոայում» և կոլումբական «Բոյակա Չիկոյում»:


