Logo

Մոնտե Կառլո. Ջոկովիչը մեկնարկեց հաղթանակով

20:20 / 11.04.2023Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը վստահ հաղթանակով մեկնարկեց Մոնտե Կառլոյում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում:

Երկրորդ շրջանում «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթողը երկու սեթում 7-6 (7-5), 6-2 հաշվով առավելության հասավ ռուս Իվան Գախովի նկատմամբ (198-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 1 ժամ 47 րոպե:

Ջոկովիչը 1/8 եզրափակիչում կմրցի իտալացիներ Լուկա Նարդիի և Լորենցո Մուզետիի դիմակայության հաղթողի հետ:

Հիշեցնենք, որ Մոնտե Կառլոյի մրցաշարի գործող հաղթողը հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա