«Մեմֆիս Գրիզլիսի» խաղարկող Ջա Մորանտը վնասվածքի պատճառով անավարտ է թողել «Քլիվլենդ Կավալիերսի» դեմ NBA-ի հերթական տուրի հանդիպումը:
26-ամյա բասկետբոլիստը սրունքի անհարմարության պատճառով փոխարինվել է առաջին քառորդի միջնամասում:
«Մեմֆիս Գրիզլիսը» պարտվել է 100-108 հաշվով:
Ja Morant will not return to today’s game vs. the Cavs due to calf soreness.
— Legion Hoops (@LegionHoops) November 15, 2025
He played 6 minutes.pic.twitter.com/ZnJj4loYfd
Մորանտն ընթացիկ մրցաշրջանում միջինում վաստակում է 18,9 միավոր, գրանցում 3,7 ռեբաունդ և կատարում 8,1 ասիստ:
NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):


