Logo

Մորատա. «Մարզիչն ասել էր, թե որ կողմ ուղարկեի գնդակը, սակայն վերջում այլ որոշում կայացրի»

21:19 / 14.06.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան խոսել է պորտուգալացիների դեմ Ազգերի լիգայի եզրափակիչի հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ իր վրիպման մասին, հաղորդում է Tuttosport-ը: Մորատայի վրիպումն օգնել էր Պորտուգալիայի հավաքականին նվաճել գավաթը:

«Ես կրկին սխալ թույլ տվեցի, ինչպես կյանքում բոլորի հետ է պատահում։ Մարզիչն ասել էր, թե որ կողմ ուղարկեի գնդակը, սակայն վերջում այլ որոշում կայացրի:

Ես տեսա, որ պորտուգալացիներն ինչ-որ բան էին ասում դարպասապահին, որպեսզի նա ցատկի մյուս ուղղությամբ և փոխի իր որոշումը։ Կան իրավիճակներ, որոնք մենք չենք կարող վերահսկել։ Բայց կյանքը շարունակվում է»,- ասել է Մորատան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ