Logo

Մորատա. «Մեզ համար ամենակարևորն առաջին հորիզոնականն է»

Հեղինակ
Հայկազ Մկրտչյան
00:00 / 10.09.2017ՍՊՈՐՏ
Morata 1 - Մորատա. «Մեզ համար ամենակարևորն առաջին հորիզոնականն է»

Լոնդոնի «Չելսիի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան խոսելով ԱՊԼ-ի 4-րդ տուրում «Լեսթերի» նկատմամբ տարած հաղթանակի մասին, անդրադարձել է այս մրցաշրջանում «Չելսիի» նպատակի մասին:

-Սա շատ կարևոր հաղթանակ է: «Լեսթերի» նման մրցակիցների դեմ խաղերում միշտ շատ դժվար է և մենք դա զգացինք այն ժամանակ, երբ 2-0 հաշվով հաղթում էինք, բայց նրանք կարողացան 1 գնդակ ետ բերել:

Սակայն սա ԱՊԼ-ն է: Ես ինձ հիմա հիանալի եմ զգում, բայց մենք դեռ առաջին հորիզոնականում չենք, իսկ այն մեզ համար շատ կարևոր է: Այնպես որ, մենք պետք է աշխատենք,- հայտարարել է Մորատան: Նշենք, որ «Չելսին» հիմա 9 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ