Logo

Մորատան համաձայնության է հասել իտալական ակումբի հետ

20:01 / 17.07.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան կարիերան կշարունակի իտալական «Ռոմայում»:

Corriere dello Sport-ի հաղորդմամբ՝ 30-ամյա ֆուտբոլիստը քառամյա պայմանագիր է համաձայնեցրել հռոմեական ակումբի հետ: Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվողը «Ռոմայում» կվաստակի տարեկան 4,5 միլիոն եվրո: 

Իտալական ակումբը, ամենայն հավանականությամբ, կվարձակալի Մորատային՝ պայմանագրում նշելով տրանսֆերային իրավունքը պարտադիր գնելու կետ:

Հիշեցնենք, որ կարիերայի ընթացքում Ալվարո Մորատան խաղացել է նաև Մադրիդի «Ռեալում», Թուրինի «Յուվենտուսում» և Լոնդոնի «Չելսիում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա