Logo

Մորատան՝ իր ամենաբարդ մրցակցի մասին. «Նա ինձ անդադար շփոթեցնում էր»

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 02.07.2020ՍՊՈՐՏ
morata - Մորատան՝ իր ամենաբարդ մրցակցի մասին. «Նա ինձ անդադար շփոթեցնում էր»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:53

-

-

«Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան նշել է՝ որ ֆուտբոլիստն է եղել իր կարիերայի ամենաբարդ մրցակիցը, որ ֆուտբոլիստներն են եղել իր ֆուտբոլային կուռքերը և որն է իր ամենասիրելի գոլը:

«Ամենաբարդ մրցակիցս եղել է Ջորջո Կյելինին. նա աշխարհի լավագույն պաշտպաններից մեկն է: Երբ նրա դեմ եմ խաղում, նա ինձ անդադար շփոթեցնում է:

Իմ ֆուտբոլային կուռքերը եղել են Ռաուլը, Ֆերնանդո Տոռեսը և Դավիդ Վիլյան: Նրանք Իսպանիայի հավաքականի հարձակվողներն էին, ու ես մեծացել եմ՝ հետևելով նրանց խաղին:

Իմ ամենասիրելի գոլը «Վիլյառեալի» դարպասը խփածս գոլն է. այն առաջինն էր «Ատլետիկոյի» կազմում: Մինչ այդ խաղը ես 2 անգամ գոլի հեղինակ դարձա, բայց մրցավարը 2 դեպքում էլ չարձանագրեց դրանք, ուստի՝ այդ գոլը կրկնակի արժեք ունեցավ ինձ համար», – Մորատայի խոսքերն է փոխանցում AS-ը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ