Իտալական «Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը ցանկանում է թիմում տեսնել իսպանացի հարձակվող Ալվարո Մորատային, հայտնում է Sky Sport-ը:
32-ամյա ֆուտբոլիստը բաց է առաջարկի համար, բայց պետք է խզի վարձակալական պայմանագիրը թուրքական «Գալաթասարայի» հետ: Դրանից հետո «Կոմոն» կարող է առաջարկով դիմել «Միլանին»:
Իտալական ակումբը պատրաստ է գործարքի համար հատկացնել 18-20 միլիոն եվրո:
Մորատան Թուրքիայում տարեկան ստանում է 5 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ «Միլանում» ստանում էր 4,5 միլիոն եվրո:


