Logo

Մորատան խուսափել է լուրջ վնասվածքից

18:21 / 12.02.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան խուսափել է լուրջ վնասվածքից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

31-ամյա ֆուտբոլիստը ծնկի կողային կապանի վնասվածք էր ստացել «Սևիլիայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրի խաղում (0-1)։ Մորատան վնասվածքի պատճառով փոխարինվել էր ընդմիջմանը՝ խաղադաշտը լքելով արցունքներն աչքերին։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 22 խաղի, խփել 13 գոլ ու կատարել 1 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ