Մադրիդի «Աթլետիկոյի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան մոտ է Սաուդյան Արաբիա տեղափոխվելուն:
Relevo-ն տեղեկացնում է, որ «Ալ Կադիսիա» ակումբը գործնականում համաձայնեցրել է 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։
Սաուդյան Արաբիայի Էլ Խուբար քաղաքը ներկայացնող ակումբն օրեր առաջ ձեռք էր բերել Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ, իսպանացի պաշտպան Նաչո Ֆերնանդեսի տրանսֆերային իրավունքը: 34-ամյա ֆուտբոլիստն «Արքայական ակումբից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում էր համալրել «Ալ Կադիսիայի» կազմը:
Հիշեցնենք, որ Մորատան նախկինում խաղացել է նաև Մադրիդի «Ռեալում», Թուրինի «Յուվենտուսում» և Լոնդոնի «Չելսիում»:


