Logo

Անվտանգության աշխատակիցը վնասվածք է հասցրել Մորատային, իսպանացին կարող է բաց թողել Եվրո-2024-ի եզրափակիչը

17:48 / 10.07.2024Ֆուտբոլ
null

Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան վնասվածք է ստացել  ֆրանսիացիների դեմ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի հանդիպման (2-1) ավարտից հետո:

Անվտանգության աշխատակիցը, որը ցանկանում էր հեռացնել դաշտ մտած երկրպագուին, սայթաքել է ու հարվածել Մադրիդի «Աթլետիկոյի» ֆուտբոլիստի ոտքին: Մորատան կանցնի բուժզննում, որից հետո հայտնի կդառնա վնասվածքի լրջությունը:

«Չգիտեմ՝ կկարողանամ մասնակցել եզրափակիչին, թե՞ ոչ: Ցավալի է նման վնասվածք ստանալը»,- Մորատայի խոսքը մեջբերում է լրագրող Քերի Հաուն:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչը կկայանա հուլիսի 14-ին: Իսպանիայի հավաքականը կմրցի Նիդերլանդներ - Անգլիա զույգի հաղթողի հետ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ