Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Աթլետիկոն» 3-1 հաշվով տնային հաղթանակ տարավ «Գրանադայի» նկատմամբ։
Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան իսպանացի ռմբարկու Ալվարո Մորատան, հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը և իսպանացի կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն։
Իսպանիայի առաջնություն, առաջին տուր
«Աթլետիկո» - «Գրանադա»՝ 3-1 (տեսանյութ)
Ալվարո Մորատա, 45+4, Մեմֆիս Դեպայ, 67, Մարկոս Լյորենտե, 90+8 – Սամու, 62


