Logo

Մորգան. ««Արսենալը» Դյոկերեշի շնորհիվ չեմպիոն կդառնա»

00:25 / 24.08.2025Ֆուտբոլ
null

«Արսենալի» երկրպագու և լրագրող Պիրս Մորգանը հիացած է լոնդոնյան թիմի շվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշի խաղով:

«Հաշիվը` 5-0: Երկու գոլ խփեց մեր նորեկ Դյոկերեշը: «Արսենալն» այս մրցաշրջանում կհաղթի Պրեմիեր լիգան, դա կանի այս գոլային մեքենայի շնորհիվ», - գրել է Մորգանը X-ի իր էջում:

«Արսենալը» Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում 5-0 հաշվով ջախջախել էր «Լիդս Յունայթեդին», Դյոկերեշը դուբլ էր գրանցել: Շվեդն առաջին գոլերն էր խփել Անգլիայի առաջնությունում:

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ