Logo

«Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն հայկական բազմաժանր ֆիլմեր

13:24 / 12.04.2023ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ապրիլի 16-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն հայկական բազմաժանր ֆիլմեր` անիմացիոն, խաղարկային, վավերագրական՝ նշանավորելով Հայ կինոյի հարյուրամյա հոբելյանը: «Մոսկվա» կինոթատրոնը միանում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնած կինոցուցադրումների հանրային արշավին և միայն մեկ օր կցուցադրի հայկական ֆիլմեր:

Ֆիլմացանկ.

11:00, Կարմիր փոքր դահլիճ
«Վիշապ», 6+, 81 րոպե, ռեժիսոր՝ Գրիգոր Գասպարյան, Արման Սարգսյան:

13:00, Կարմիր փոքր դահլիճ, Կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրություն
«Սահմանից», 6+, 7 րոպե, ռեժիսոր՝ Արթուր Սարիբեկյան:
«Վերադարձ Ռոքին», 6+, 7 րոպե, ռեժիսոր՝ Արմինե Հարությունյան:
 «Երբ ես տխուր եմ», 6+, 7 րոպե, ռեժիսոր՝ Լիլիթ Ալթունյան:
«Կապույտի միջով», 16+, 12 րոպե, ռեժիսոր՝ Վիկտորիա Ալեքսանյան:

13:30, Կարմիր մեծ դահլիճ
 Ամերիկացի», 16+, 120 րոպե, ռեժիսոր՝ Միքայել Ա. Գուրջյան:

16:00, Կարմիր մեծ դահլիճ
«Նկարչի երեք գերեզմանները», 16+, 100 րոպե, ռեժիսոր՝ Հարություն Խաչատրյան, Ռուբեն Խաչատրյան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ